
Թորոսյանը ցանկանում է, որ բռնի տեղահանված արցախցիներին ուղղված ռուսական աջակցությունը համակարգվի ԱՍՀ նախարարության հետ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ուզում է, որ Ռուսաստանի պետական և հասարակական հատվածի կողմից բռնի տեղահանված արցախցիներին ուղղված աջակցությունը համակարգվի իր գլխավորած նախարարության հետ. այս մասին նախարարն ասել է ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանը։
Կոպիրկինն ընդգծել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել ներդնելու հնարավոր ջանքեր երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։
Հանդիպման ընթացքում նաև քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։