
Առաջնային խողովակը Հայաստան-Ադրբեջան ուղիղ շփումն է․ Արարատ Միրզոյանը՝ գերիների մասին
Բառացիորեն երեկ՝ Եգիպտոսում տեղի ունեցած գագաթնաժողովին, ադրբեջանցի գործընկերների հետ նորից է քննարկվել գերիների հարցը. hայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Նա հույս է հայտնել, որ իրենց ջանքերը դրական արդյունք կունենան։
Արտգործնախարարը կարևոր է համարել 7 երկրների մասնակցությունը՝ պատանդառված անձանց մասին տեղեկությունների փոխանցման համատեքստում, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը դադարեցրել է իր գործունեությունը Ադրբեջանում, այն դեպքում, երբ գերիների հարցով աշխատանքները հիմնականում այդ խողովակով էին արվում։
Միրզոյանը հարցն արդիական է համարել և վստահեցրել՝ այն մշտապես քննարկվում է երրորդ երկրների հետ շփումների ընթացքում։
«Այնուամենայնիվ, առաջնային խողովակը Հայաստան-Ադրբեջան ուղիղ շփումն է», – ամփոփել է նա։