
Կայացել է Ռուբեն Վարդանյանի կեղծ գործով հերթական դատական նիստը
Ադրբեջանական դատարանում շարունակվում է Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործով դատավարությունը. գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Այսօրվա նիստի ընթացքում ցուցմունքներ են տվել այսպես կոչված «տուժածները», նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները. նրանցից մի քանիսը ասել են, որ «տարբեր ծանրության վիրավորումներ» են ստացել հայկական ուժերի գործողությունների հետևանքով:
Շինծու գործով հաջորդ նիստը նշանակված է հոկտեմբերի 21-ին:
Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել «խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, նաև ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման» և այլ հոդվածներով։