10 Մար
2026
4° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Օդեսայի քաղաքապետը ՌԴ քաղաքացի է. Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հրապարակել է անձնագրի պատճենը

Օդեսայի քաղաքապետը ՌԴ քաղաքացի է. Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հրապարակել է անձնագրի պատճենը

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈւԱԾ) հաստատել է Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովին քաղաքացիությունից զրկելու լուրը և տարածել նրա ռուսական անձնագրի լուսանկարը. հայտնում է РБК-ն՝ հղում անելով գերատեսչության հայտարարությանը:

Ըստ հայտարարության՝ Տրուխանովը Ռուսաստանի քաղաքացի է և ունի գործող ռուսական անձնագիր. այն տրվել է 2015 թվականին և դեռևս ուժի մեջ է։

2017 թվականին Տրուխանովի ներկայացուցիչները միջնորդություն են ներկայացրել ՌԴ պատկան մարմիններից մեկին, ինչից հետո Մոսկվայի մարզի դատարանը չեղյալ է հայտարարել նրա ռուսական անձնագիրը, սակայն «լրացուցիչ պարզաբանումներում» դատարանը նշել է, որ այս փաստաթղթի չեղարկումը կամ դրանից հրաժարվելը «չի ենթադրում անձի կողմից օրինականորեն ձեռք բերված Ռուսաստանի քաղաքացիությունից զրկում»։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ