
Եվրամիությունը լրջորեն է վերաբերվում ԿԽՄԿ զգուշացումներին․ Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ
ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան իր միկրոբլոգում տարածել է ԿԽՄԿ երեկվա հայտարարությունը՝
Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
«ԿԽՄԿ-ն հսկայական աշխատանք է կատարում՝գետնի վրա շատ դժվար հանգամանքներում:
Կարևոր է, որ նրանք կարողանան ազատ գործել։ Եվրամիությունը լրջորեն է վերաբերվում նրանց
զգուշացումներին»,-գրել է Կլաարը։