11 Փտր
2026
2° c ԵՐԵՎԱՆ
-0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ձերբակալությունը եղել է Իոաննիսյանի ՀԿ-ի հաղորդման հիման վրա

Ձերբակալությունը եղել է Իոաննիսյանի ՀԿ-ի հաղորդման հիման վրա

Դանիել Իոաննիսյանը լրագրողների հետ հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ իր ՀԿ-ն՝ «Իրազեկ քաղաքացիների միավորումը», հոգևորականներին հավաքներ գնալուն պարտադրելու հետ կապված հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, սակայն հաղորդման մեջ չեն նշել հնարավոր պարտադրողների անունները և որևէ այլ մանրամասն չգիտեն։

ՀԿ-ի հիմնադրի խոսքով՝ իրենք ընդամենը Դատախազության ուշադրությունն են հրավիրել այդ հարցազրույցի վրա և խնդրել են քննել, ավելին՝ առ այսօր նորություն չունեին, և նույնիսկ ձերբակալությունները սկսվելուց հետո չեն իմացել, որ իրենց հաղորդման հիման վրա է նման գործողություններ իրականացվում, ընթացքում են հասկացել։

«Կապ չունի՝ ով է ենթադրյալ կատարողը, երբ հրապարակային դաշտում ժողովրդավարական կարգի դեմ ուղղված որևիցե արարքի վերաբերյալ հայտարարություն է լինում, մենք դրա հետ կապված միշտ հաղորդում ենք ներկայացնում, նույնը արել ենք այս անգամ»,-ասել է Իոաննիսյանը՝ շեշտելով, հաղորդման մեջ ո՛չ ենթադրյալ կատարողների անուններ են եղել, ո՛չ եկեղեցու մասին հիշատակում։

Հարցին՝ արդյոք ձերբակալություններից առաջ քրեական վարույթի նախաձեռնման հետ կապված Դատախազությունից գոնե գրավոր կերպով պատասխան ստացե՞լ է, Իոաննիսյանը պատասխանեց, թե չի հիշում, որ նման բան եղած լինի։

Ռազմագերիներ