06 Նոյ
2025
16° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ն հետաքրքրված է Ադրբեջանի հետ սերտ համագործակցությամբ. Զախարովա

ՌԴ-ն հետաքրքրված է Ադրբեջանի հետ սերտ համագործակցությամբ. Զախարովա

ՌԴ-ն հետաքրքրված է Ադրբեջանի հետ սերտ համագործակցությամբ տարբեր տարածաշրջանային ձևաչափերով՝ ԱՊՀ և ՇՀԿ, Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների խորհրդաժողով, Կասպյան հնգյակ և 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակ, այդ թվում՝ եվրասիական անվտանգության ճարտարապետության կառուցման համատեքստում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

«Մենք տեսնում ենք Բաքվի և Եվրասիական տնտեսական միության հետ երկխոսության ամրապնդում, ինչի մասին է վկայում արդեն իսկ ձևավորված ավանդույթը՝ Ադրբեջանի վարչապետը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին մասնակցում է պատվավոր հյուրի կարգավիճակով։ Վերջին նման միջոցառումը տեղի է ունեցել Մինսկում այս տարվա սեպտեմբերի 30-ին։ Մենք դրական ենք գնահատում մեր համագործակցությունը Բաքվի հետ ԱՊՀ շրջանակում։ Մեր գործընկերները շատ ակտիվ են համագործակցության տարբեր ոլորտներում»,-ասել է Զախարովան։

Նա նշել է, որ ՌԴ-ն ողջունում է Բաքվի միացումը Դուշանբեի գագաթնաժողովի հոկտեմբերի 10-ի մի քանի եզրափակիչ փաստաթղթերին։

«Ադրբեջանը նաև աջակցել է 2026-2028 թվականների համար ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի ոլորտում համագործակցության ծրագրի ընդունմանը, որը կարևոր միջնաժամկետ փաստաթուղթ է տարածաշրջանային անվտանգության ապահովման նպատակով ԱՊՀ երկրների համատեղ աշխատանքի կոնկրետ ոլորտների վերաբերյալ», – նշել է Զախարովան։

 

Ռազմագերիներ