08 Մար
2026
-1° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանը հեղինակազրկում է իրավապահ մարմիններին․ Արման Թաթոյան

Փաշինյանը հեղինակազրկում է իրավապահ մարմիններին․ Արման Թաթոյան

Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում քաղաքական իշխանությունների հրահանգով, որպեսզի հետ պահեն նրան իր գործունեությունից. դատարանի բակում լրագրողներին ասել է «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը:

Վերջինիս խոսքով՝ սա վաղուց ծրագրված քայլ էր, վստահ է՝ «Սամվել Կարապետյանը պատանդի կարգավիճակում է».

Հոգևորականների այսօրվա ձերբակալությանն անդրադառնալով՝ Թաթոյանն ակնհայտ է համարել քաղաքական սցենարի մի արար. «Վարչապետի կարգավիճակ ունեցող Փաշինյանն իր վրա է վերցրել միաժամանակ դատարանի, դատախազի, քննիչի, օպերատիվ աշխատակցի լիազորություններ և հենց այդ տրամաբանությամբ էլ գործում է քաղաքական հրահանգներով»։

Թաթոյանն ահազանգում է, որ եկեղեցու նկատմամբ Փաշինյանի գործունեությունն արդեն քրիստոնեության պաշտպանության հարցն է։ «Կատարվող խուզարկությունները, ձերբակալությունները քրեական դատավարության մեջ չլսված բաներ են»,֊ասել է նա։

Դիմելով իրավապահ մարմինների ներկայացուցիչներին՝ Թաթոյանն ուշադրություն է  հրավիրել այն փաստի վրա, որ Նիկոլ Փաշինյանն առաջին հերթին հանրության աչքի առաջ հեղինակազրկում է հենց այդ մարմինները:

Թաթոյանը հիշեցրել է, որ ընդամենը մի քանի օր առաջ Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեն միջազգային հանրության մոտ բողոքել էր Հայ առաքելական եկեղեցուց՝ ասելով, որ ՀԱԵ-ն պատերազմի քարոզիչ և ռևանշիստ է։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի և ՀՀ իշխանությունների խոսույթը շատ նման են, և որ «սա հստակ, միասնական քաղաքականություն է»։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ