06 Նոյ
2025
16° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալիևն ու Բայրամովը կարևորել են TRIPP նախագծի իրականացումը ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպումների ընթացքում

Ալիևն ու Բայրամովը կարևորել են TRIPP նախագծի իրականացումը ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպումների ընթացքում

Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունները ստեղծել են խաղաղության օրակարգի առաջխաղացման պայմաններ․ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։

Ալիևը նշել է TRIPP նախագծի կարևորությունը, որին «Հայաստանը պարտավորվել է Վաշինգտոնում՝ ընդգծելով դրա կենսական դերը տարածաշրջանային համագործակցության մեջ և դրա օգուտներն ամբողջ տարածաշրջանի համար»։

Վալտոնենը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի խնդրանքով՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրան առնչվող կառույցները կդադարեցնեն իրենց գործունեությունը մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը։

Էլինա Վալտոնենը հանդիպել է նաև Ադրբեջանի ԱԳ  նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Բայրամովը բարձր է գնահատել Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Հայաստանի առաջնորդների պատմական հանդիպումը Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին և համատեղ հռչակագրի ստորագրումը: Նրանք ընդգծել են խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ հաջորդ քայլերը և «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների լուծման անհրաժեշտությունը Հայաստանի Սահմանադրությունում»:

Նշվել է «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի կարևորությունը տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնման համար:

Կողմերը բարձր են գնահատել սեպտեմբերի 1-ից ԵԱՀԿ ինստիտուտների գործունեությունը կասեցնելու որոշումը։

Ռազմագերիներ