12 Մար
2026
7° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուիթքոֆը հերքել է իր հրաժարականի մասին տեղեկությունները

Ուիթքոֆը հերքել է իր հրաժարականի մասին տեղեկությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը հերքեl է Middle East Eye-ի հոդվածներից մեկում տեղ գտած պնդումներն այն մասին, որ նա պատրաստվում է հեռանալ իր պաշտոնից։

«Այս հոդվածը 100% կեղծ է և պետք է անհապաղ հետ ջնջվի: Հաճախ զարմանում եմ, թե ինչպես են այսպես կոչված լրագրողները հորինում նման ծիծաղելի անհեթեթություններ, – գրել է Ուիթքոֆը X-ում՝ մեկնաբանելով հոդվածը։

Նա վստահեցրել է, որ ինքը ավելի խորն է ներգրավված խաղաղության գործընթացում, քան երբևէ, և շարունակում է աշխատել Թրամփի վարչակազմում։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ