
Փաշինյանը վրեժ է լուծում Հայ եկեղեցուց իր վախերի համար․ Московский Комсомолец
Դատելով նրանց գործողություններից՝ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը փորձում է հորինել կառավարությունը տապալելու վերաբերյալ ինչ-որ «դավադրության» լայնածավալ գործ՝ Հայ առաքելական եկեղեցու ամենահարգված հոգևորականներին ներգրավելու համար։ Նրանք արդեն գտել են «թույլ օղակ», որի շուրջը, օգտագործելով ոստիկանական հայտնի մեթոդները, կփաթաթեն մյուս մեղադրյալների «խոստովանական ցուցմունքները»․ գրում է Московский Комсомолец-ը։
Այս «թույլ օղակը», ըստ կալանավորվածների պաշտպանության, Արագածոտնի թեմի քահանա Արամ Ասատրյանն է։ Սեպտեմբերի 16-ին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նա հայտարարել էր, թե թեմի առաջնորդը ստիպել է իրեն և այլ քահանաների մասնակցել ընդդիմության բողոքի ցույցերին 2021 թվականին։
Ինչպես նշվել է, 2020-2021 թվականների բողոքի ցույցերը Հայաստանում հայտնի են որպես «Արժանապատվության երթ»։ Դրանք սկսվել են 2020 թվականի նոյեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո։ Հազարավոր մարդիկ դուրս են եկել Երևանի փողոցներ՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը, և փորձ է արվել գրոհել խորհրդարանը։ Ցույցեր են տեղի ունեցել նաև Հայաստանի այլ քաղաքներում։ Հայ առաքելական եկեղեցու ղեկավարությունը, այդ թվում՝ Գարեգին II կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության առաջնորդ Արամ I-ը, նույնպես Փաշինյանի հրաժարականի կոչ են արել։ 2021 թվականի փետրվարի 25-ին Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը և ավելի քան 40 այլ բարձրաստիճան զինվորականներ, իրենց հերթին, նույն կոչով են հանդես եկել։ Փաշինյանը սա հայտարարել է ռազմական հեղաշրջման փորձ։ 2021 թվականի մարտի 18-ին նա հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, որոնք հաղթել է։
«Սակայն այդ ընտրություններից առաջ նրա իշխանությունը կախված էր թելից։ Փաշինյանը ո՛չ մոռացել է, ո՛չ էլ ներել իր վախը, և հիմա վրեժ է լուծում Եկեղեցուց՝ ձգտելով ոչնչացնել և ենթարկեցնել հայ հասարակության այս ամենակարևոր ինստիտուտը», – գրում է աղբյուրը։


