26 Փտր
2026
5° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը հայտնել է իր ու Պուտինի առաջիկա հանդիպման մասին

Թրամփը հայտնել է իր ու Պուտինի առաջիկա հանդիպման մասին

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսով խոսել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ. այս մասին Թրամփը գրել է Truth Social սոցցանցի իր էջում:

«Ես հենց նոր ավարտեցի իմ հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և այն շատ արդյունավետ էր։ Նախագահ Պուտինը շնորհավորեց ինձ և Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում խաղաղության մեծ նվաճման կապակցությամբ: Մենք նաև շատ ժամանակ անցկացրինք՝ խոսելով Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրի մասին Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո», – հայտնել է նա։

Նախագահները պայմանավորվել են հանդիպել Բուդապեշտում, բացի այդ՝ առաջնորդները համաձայնեցրել են բարձր մակարդակի խորհրդականների հանդիպման անցկացումը հաջորդ շաբաթ։

Ռազմագերիներ