
Չինաստանի կոմունիստական կուսակցությունից երկու բարձրաստիճան գեներալ է հեռացվել
Երկու բարձրաստիճան զինվորական է հեռացվել Չինաստանում իշխող կոմունիստական կուսակցությունից՝ կոռուպցիայի մեղադրանքով. փոխանցում է CNN-ը:
Չինաստանի ՊՆ հայտարարության համաձայն՝ նրանց հեռացրել են պաշտոնից կաշառակերության դեմ պայքարի ծրագրի շրջանակում:
Սա Կենտրոնական ռազմական հանձնաժողովի գործող գեներալի առաջին հեռացումն է 1966-1976 թվականների մշակութային հեղափոխությունից ի վեր։


