31 Հոկ
2025
6° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը պաշտոնապես հայտարարել է 2015-ի միջուկային համաձայնագրի կասեցման մասին

Իրանը պաշտոնապես հայտարարել է 2015-ի միջուկային համաձայնագրի կասեցման մասին

Թեհրանը դադարեցնում է 2015 թվականի միջուկային համաձայնագրի գործողությունը. հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով Իսլամական հանրապետության ԱԳՆ հայտարարությանը:

Իրանն այլևս կապված չէ 2015 թվականի համաձայնագրով, որը պաշտոնապես հայտնի է որպես Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր (JCPOA), ըստ որի՝ միջազգային պատժամիջոցները վերացվել էին Թեհրանի միջուկային ծրագրի սահմանափակումների դիմաց։

Պատճառը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի ժամկետի ավարտն է, որը հիմք էր դարձել համաձայնագրի համար:

«Այսուհետ բոլոր դրույթները, այդ թվում՝ իրանական միջուկային ծրագրի սահմանափակումները և դրանց հետ կապված մեխանիզմները, համարվում են դադարեցված», – ասվում է հայտարարության մեջ։

Ռազմագերիներ