
Իսրայելը զոհված պաղեստինցիների մարմիններ է փոխանցել Գազայի հատված
Իսրայելը Գազայի հատված է վերադարձրել 15 պաղեստինցու դի. հայտնում է TACC-ը՝ հղում անելով անկլավի առողջապահության նախարարության տրամադրած տվյալներին։
Ընդհանուր առմամբ, հրադադարի համաձայնագրի շրջանակում պաղեստինյան անկլավ է վերադարձվել 135 մարդու մարմին:
Գազայի հատվածում հրադադարի համաձայնագիրը նախատեսում է, որ Իսրայելը կհանձնի Գազայի 15 բնակչի մարմին՝ մեկ մահացած պատանդի վերադարձի դիմաց։
Հիշեցնենք՝ հրադադարի մասին համաձայնությունը ձեռք է բերվել այս ամսվա սկզբին:


