
Թրամփի վարչակազմը քննարկում է Կառավարության բոլոր ծրագրերի կասեցումը՝ բացառությամբ պաշտպանության և ազգային անվտանգության
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը կարող է դիմել ծայրահեղ միջոցների, եթե Դաշնային կառավարության աշխատանքի չվերականգնվի հաջորդ շաբաթ. հայտարարել է Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի նախագահ Քևին Հասեթը։
«Եթե նրանք հաջորդ շաբաթ չվերականգնեն Կառավարության գործունեությունը, չգիտեմ, թե որքան ժամանակ կպահանջվի դրա համար. հնարավոր է՝ հանրապետականները ստիպված լինեն դիմել ծայրահեղ միջոցների», – Fox News-ի եթերում ասել է նա։
Հասեթը պարզաբանել է, որ նախագահի վարչակազմը քննարկում է Կառավարության կողմից ֆինանսավորման ցանկացած ծրագրի դադարեցման հարցը՝ բացառությամբ պաշտպանության կամ ազգային անվտանգության ծախսերի։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի մեկին ԱՄՆ կառավարությունը մասամբ դադարեցրել է աշխատանքը՝ ֆինանսավորման անհամաձայնության պատճառով:


