08 Մար
2026
0° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրավապահները ներխուժել են Գյումրու քաղաքապետարան՝ ընդդիմադիր քաղաքապետին ձերբակալելու համար․ ռուսական մամուլի անդրադարձը 

Իրավապահները ներխուժել են Գյումրու քաղաքապետարան՝ ընդդիմադիր քաղաքապետին ձերբակալելու համար․ ռուսական մամուլի անդրադարձը 

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն որոշում է կայացրել կաշառակերության կասկածանքով ձերբակալել Հայաստանի երկրորդ խոշորագույն քաղաքի՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին և քաղաքային վարչակազմի յոթ աշխատակցի։ Թեման լայնորեն արձագանք է ստացել ռուսական մամուլում: Հրապարակումները հիմնականում հղում են կատարում կա՛մ պաշտոնական հայտարարություններին, կա՛մ հայկական ԶԼՄ-ներին, այդ թվում՝ ABC Media-ին:

ТАСС լրատվական գործակալությունը նշել է, որ սոցիալական ցանցերում շրջանառվող տեսանյութերում երևում է, որ Գյումրու քաղաքապետարանի դիմաց տասնյակ քաղաքացիներ են հավաքվել, որոնց իրավապահ մարմինները թույլ չեն տալիս ներս մտնել։ Ավելին, ներսում քաշքշուկ է սկսվել մի կողմից ոստիկանների և Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների, մյուս կողմից՝ քաղաքապետարանի աշխատակիցների միջև։

Коммерсант-ը գրել է, որ  60-70 մարդ մտել է քաղաքային վարչակազմի շենք և «բոլորին գետնին տապալել»։ «Կանայք վախից լաց են լինում, այստեղ խառնաշփոթ է։ Նրանք կաթվածահար են արել քաղաքի աշխատանքը», – հայտարարել է քաղաքապետի օգնականը։ Ղուկասյանի ձերբակալության հնարավոր դրդապատճառն անհայտ է։

Lenta.ru-ն ընդգծել է. «Հայաստանում ձերբակալվել է ՌԴ-ի հետ միություն ցանկացող Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը»: Կայքը հիշեցրել է, որ ապրիլին Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ։ Հարցազրույցում նա հայտարարել է, որ աջակցում է Ռուսաստանի հետ միութենական պետության ստեղծմանը՝  նման Բելառուսի հետ կնքված պայմանագրին։ Նա նաև հայտարարել է 2026 թվականին Հայաստանի վարչապետի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին՝ չնայած իր հնարավոր ձերբակալության մասին ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ տարածված լուրերին։

РИА Новости-ն ևս շեշտել է այն փաստը, որ Ղուկասյանը ռուսամետ կողմնորոշում ունի. «Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է երկրորդ խոշորագույն քաղաքի՝ Գյումրու ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ քրեական գործ հարուցելու մասին։ Ռուսամետ Ղուկասյանը Գյումրու քաղաքապետ է ընտրվել 2025 թվականի ապրիլին»։

Известия-ն, հղում անելով ABC Media-ին, գրել է, որ քաղաքապետարանի աշխատակիցները հեռուստաալիքին հայտնել են, որ շենքի բոլոր մուտքերը փակվել են անվտանգության ուժերի կողմից՝ նույնիսկ լրագրողներին ներս չթողնելով։ Քաղաքապետարանի ներսում աշխատակիցների և իրավապահ մարմինների միջև բախումներ են տեղի ունեցել։ Վարչական շենքի մոտ գտնվող փողոցում հավաքվել է մարդկանց մեծ բազմություն։ Իրավապահ մարմինները շրջափակել են քաղաքապետարանի մուտքերը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Ղուկասյանի համար շտապօգնության մեքենա է ժամանել։

RT-ին հավելել է, որ հարցի վերաբերյալ հետագա մեկնաբանությունները կհայտարարվեն ավելի ուշ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ