17 Մար
2026
8° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուժայինները նույնպես լսել են, որ Վարդան Ղուկասյանին հարկավոր է «դուրս շպրտել» հանրային ու քաղաքական կյանքից․ Կոմունիստական կուսակցություն

Ուժայինները նույնպես լսել են, որ Վարդան Ղուկասյանին հարկավոր է «դուրս շպրտել» հանրային ու քաղաքական կյանքից․ Կոմունիստական կուսակցություն

Այն կառավարությունը, որն իրեն հռչակել էր «ժողովրդավարության բաստիոն», այժմ ոտնձգություններ է կատարում իր իսկ ժողովրդի կողմից օրինապես և դեմոկրատական հիմունքներին համաձայն ընտրված քաղաքապետի նկատմամբ․ այս մասին հայտարարել է Հայաստանի կոմունիստական կուսակցությունը և նշել, որ խստորեն դատապարտում է անօրեն կերպով Գյումրի քաղաքի քաղաքապետարան ներխուժած դիմակավոր անձանց գործողությունները։

«Սա անընդունելի և դիկտատուրական քայլ է: Հիշեցնենք նաև, որ այս գործողությոնները հետևել են հայտնի հայտարարությանը այն մասին, որ Վարդան Ղուկասյանին հարկավոր է դուրս շպրտել հանրային, քաղաքական կյանքից։ Ուժայինները, ինչպես տեսնում ենք, նույնպես լսել են այդ հայտարարությունը»,- նշված է հայտարարության մեջ:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ