
Հայ-վրացական սահմանի անցակետերում երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ
Հայաստան-Վրաստան սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցակետերում երթևեկությունը վերականգնվել է. «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ բեռնատարների վարորդները փակել էին հայ-վրացական սահման տանող միջպետական ճանապարհը: