27 Դեկ
2024
2° c ԵՐԵՎԱՆ
5.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախում պարտավոր են իրերն իրենց անուններով կոչել, նստացույցը խելամիտ քայլ չէ․ Աբրահամ Գասպարյան

Արցախում պարտավոր են իրերն իրենց անուններով կոչել, նստացույցը խելամիտ քայլ չէ․ Աբրահամ Գասպարյան

Արցախ հանրապետության նախագահի նստացույցը, ըստ էության, քաղաքական
դեֆոլտի մասին է խոսում․ այս մասին 168.am-ին տված հարցազրույցի ընթացքում ասել է
Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի տնօրեն, քգթ, դոցենտ Աբրահամ Գասպարյանը։

«30 տարի պետություն ստեղծես, որդիների արյան գնով պահես, անվտանգության
բարձր մակարդակ ապահովես, վերջում երկրի ղեկավարն ասի, որ նստացույցով է ուզում հարցը
լուծել, չեմ կարծում, որ խելամիտ քայլ է»,-ասել է նա։

Գասպարյանի խոսքով՝ օր օրի ավելի ենք մոտենում այն եզրագծին, որտեղ
մեր դիվանագիտական, քաղաքական և ռազմական իմունիտետը սպառվում է․
«Մարդիկ հիասթափված են, չեն հավատում ոչ ոքի։ Գյուղում ապրող մարդիկ ինֆորմացիոն բլոկադայի
մեջ են, իշխանական քարոզչամեքենայի ագիտպրոպի ազդեցության տակ են»։

Նա շեշտեց՝ Արցախում պարտավոր են իրերը կոչել իրենց անուններով․
«Արայիկ Հարությունյան, Գուրգեն Ներսիսյան, Ռուբեն Վարդանյան, ինչո՞ւ եք հայության
վրա մունաթ գալիս՝ ասելով, որ անտարբեր ենք։ Մենք անտարբեր չենք, մենք մեր ամեն ինչն
ենք տվել Արցախի համար և շարունակելու ենք տալ, բայց դուք պարտավոր եք իրերը կոչել
իրենց անուններով։ Մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, կունենաս այնքան առնականություն, որ
ասես դա, հայությունը կկանգնի քո կողքին»,- ասել է Աբրահամ Գասպարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։