
Ո՞վ է Ճապոնիայի «երկաթե լեդին»․ երկրի պատմության մեջ առաջին կին վարչապետն է ընտրվել
Երեքշաբթի տեղի ունեցած պատմական խորհրդարանական քվեարկության արդյունքում Սանաե Տակաիչին ընտրվել է Ճապոնիայի վարչապետ՝ դառնալով երկրի պատմության մեջ առաջին կին վարչապետը․ գրում է BBC-ն։
Վաթսունչորսամյա Տակաիչին նախկինում զբաղեցրել է բարձրաստիճան կառավարական պաշտոններ, այդ թվում՝ տնտեսական անվտանգության նախարարի, առևտրի և արդյունաբերության պետնախարարի, ինչպես նաև ներքին գործերի և կապի նախարարի պաշտոններ։
Նա նաև աշխատել է որպես հեռուստահաղորդավար, դրանից առաջ էլ մեթալ ռոք խմբի թմբկահար է եղել։
Երկու անհաջող փորձից հետո Տակաիչին հասել է իր վաղեմի նպատակին՝ դառնալով Ճապոնիայի առաջին կին վարչապետը։
«Իմ նպատակն է դառնալ «երկաթե լեդի»», – ասել էր նա քարոզարշավի շրջանակում դպրոցականների հետ իր վերջին հանդիպման ժամանակ։


