10 Մար
2026
4° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրոպական երկրները և Ուկրաինան աշխատում են պատերազմի դադարեցման ծրագրի վրա. Bloomberg

Եվրոպական երկրները և Ուկրաինան աշխատում են պատերազմի դադարեցման ծրագրի վրա. Bloomberg

Եվրոպական երկրներն աշխատում են Ուկրաինայի հետ 12 կետից բաղկացած առաջարկի վրա՝ ռուս-ուկրաինական պատերազմը ներկայիս շփման ​​գծի երկայնքով դադարեցնելու համար. հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով պաշտոնյաների, որոնք ցանկացել են անհայտ մնալ:

Այսպիսով, եվրոպական պետությունները փորձում են հակադարձել Վլադիմիր Պուտինի՝ ԱՄՆ-ին ուղղված նորացված պահանջներին, ըստ որի՝ Կիևը պետք է համաձայնի տարածքային զիջումների՝ խաղաղության համաձայնագրի դիմաց։

Աղբյուրների համաձայն՝ առաջարկվող ծրագրի իրականացումը կհսկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ ստեղծված խաղաղության խորհրդի կողմից։

Երբ Ռուսաստանը հետևի Ուկրաինայի օրինակին, այսինքն՝ համաձայնի հրադադարի, և երկու կողմերն էլ պարտավորվեն դադարեցնել տարածքային առաջխաղացումները, տեղի կունենա գերիների փոխանակում և երեխաների վերադարձ իրենց տներ։

Ուկրաինան կստանա անվտանգության երաշխիքներ, պատերազմից կրած վնասները վերականգնելու միջոցներ և հնարավորինս արագ կմիանա ԵՄ-ին:

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն աստիճանաբար կվերացվեն, կվերադարձվեն սառեցված ակտիվները՝ մոտ 300 միլիարդ դոլարը՝ պայմանով, որ Մոսկվան համաձայնի ներդրում կատարել Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման գործում։

Մոսկվան և Կիևը բանակցություններ կսկսեն օկուպացված տարածքների կառավարման վերաբերյալ. միևնույն ժամանակ ո՛չ Եվրոպան, ո՛չ էլ Ուկրաինան չեն ճանաչի ռուսական բանակի կողմից որևէ գրավված տարածք որպես ՌԴ-ի մաս:

Աղբյուրները զգուշացրել են, որ ծրագրի մանրամասները դեռ մշակվում են, և կարող են լինել փոփոխություններ: Ցանկացած առաջարկի համար անհրաժեշտ է նաև Վաշինգտոնի համաձայնությունը, և եվրոպացի պաշտոնյաները կարող են այս շաբաթ մեկնել ԱՄՆ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ