11 Փտր
2026
2° c ԵՐԵՎԱՆ
0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հովհաննավանքն ու այլ հուշարձաններ Կառավարության հաշվեկշռում են, հիմքերը կան, որ դրանք վերադարձնենք հանրությանը. Փաշինյանի հայտարարությունները՝ կետերով

Հովհաննավանքն ու այլ հուշարձաններ Կառավարության հաշվեկշռում են, հիմքերը կան, որ դրանք վերադարձնենք հանրությանը. Փաշինյանի հայտարարությունները՝ կետերով

  • Առաքելական եկեղեցին իմ սրբությունն է, իմ սրբության հետ ո՞նց կարող եմ կոնֆլիկտ ունենալ: Ես կոնֆլիկտ ունեմ այդ եկեղեցին պղծողների հետ, բոլոր այդ մարդիկ կարգալույծ են:
  • Համոզվել եմ, որ Հովհաննավանքն այն տեղն է, որտեղ կարելի է ապրել հոգևոր կյանքով: Ուզում եմ միանալ այն համայնքին, որի հոգևոր հովիվը Տեր Արամ քահանա Ասատրյանն է:
  • Կտրիճ Ներսիսյանը վաղուց կարգալույծ է, նա մարդ է, որը բռնազավթել է Մայր Աթոռը։
  • Եթե կարգալույծը կարգալույծ է արել, նշանակում է տեր Արամը այդ օրը նոր օծվել է եկեղեցու՝ ժողովրդի կողմից, ես կգնամ և հաղորդություն կընունեմ Տեր Արամի ձեռքից։
  • Հովհաննավանքը, ինչպես բազմաթիվ այլ հուշարձաններ, գտնվում են Կառավարության հաշվեկշռում և մի շարք եկեղեցիներ անհատույց օգտագործման են տրված Առաքելական սուրբ եկեղեցում: Կարծում եմ՝ այնտեղ, որտեղ չկա հոգևոր կյանք, այլ կան ինտրիգներ, կան խարդավանքներ, «ֆեյքերեցների» խմբեր են գործում, կան բոլոր բարոյական և իրավական հիմքերը, որ այդ հուշարձանները վերադարձնենք հանրությանը և տեր Արամին և նրա նման քահանաներին բոլոր ձևով կաջակցնեք:
  • Որ ընտրություններում մենք վարչական ռեսուրս ուզելով, թե չուզելով, անուղղակի կամ ուղղակի օգտագործելու փորձ անենք, այդ ընտրություններում մենք պարտվելու ենք: Սա եղել է և կա իմ համոզմունքը:
  • Ասում են՝ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է իմ մտքերի պատճառով: Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է իր մտքերի ու գործողությունների պատճառով, իմ միտքը կարող է օգտագործվել իմ դեմ, ինչպե՞ս կարող է իմ միտքը օգտագործվել ինչ֊որ մեկի դեմ:
  • Կարող ա՞ վարկած առաջանա, որ այս ամբիոնից մարդկանց հոգեխանգարում եմ, որ գնան կաշառք վերցնեն:
  • Մեր ընդդիմության մի հսկայական հատվածի` ամենաակտիվ հատվածի խոսույթներն ու քաղաքականությունները մշակվում են Հայաստանից դուրս:
  • Ովքեր խոսում են՝ Հայաստանը կործանվում ա, էս ա անում, էն ա անում, իրենք ուրիշ երկրի մասին են խոսում, իրենք Հայաստանը չեն ճանաչում։ Իրենք ուրիշ կինոյի մեջ են, էդ կինոն ավարտվել ա վաղուց, բայց իրենք խոտանված կադրերը հանում են, հետևից կպցնում։ Երբ Հայաստանը չի կործանվում, իրենք չեն կարողանում էդ Հայաստանի հետ հարաբերվեն:
Ռազմագերիներ