
Խոսքն ավելի շուտ հանդիպումը հետաձգելու մասին է. Պուտինն արձագանքել է գագաթնաժողովը չեղարկելու վերաբերյալ Թրամփի հայտարարությանը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է լրագրողների հարցերին. առանցքային հայտարարությունները ներկայացնում ենք ստորև.
- Ամենայն հավանականությամբ Թրամփ-Պուտին հանդիպումը կհետաձգվի:
- Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները էականորեն չեն ազդի երկրի տնտեսական վիճակի վրա. Ռուսաստանի էներգետիկ ոլորտը կայուն է, թեպետ որոշ կորուստներ կլինեն։
- ԱՄՆ պատժամիջոցները Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու փորձ են։
- Կիևին «Տոմահավկ» հրթիռներ մատակարարելու հնարավորության վերաբերյալ քննարկումները էսկալացիայի փորձ են։
- Ռուսաստանի տարածքին «Տոմահավկ»-ով հրթիռային հարվածներին արձագանքը կլինի «լուրջ, եթե ոչ ապշեցուցիչ»։
- Ռուսաստանի ներդրումը համաշխարհային էներգետիկ հաշվեկշռում նշանակալի է, և դրա խաթարումը չի բխում դա անել փորձող երկրների շահերից։
- Ռուսաստանը և Միացյալ Նահանգները համագործակցության բազմաթիվ ոլորտներ ունեն, եթե երկրները ճնշումից անցնեն լուրջ, երկարաժամկետ երկխոսության. Ռուսաստանը միշտ աջակցել է շարունակական երկխոսությանը։


