
Ձերբակալվել է Կարեն Սարուխանյանի զոքանչը․ մանրամասներ
Ձերբակալվել է ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի զոքանչը. ABC Media-ին հայտնել են Գյումրու քաղաքապետարանից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրու համայնքապետարանի 3 աշխատակից է ձերբակալվել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ձերբակալվել են Գյումրու քաղաքապետարանի կրթության բաժնի գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատարներ Անահիտ Գասպարյանը, Բելա Ավագյանը և առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար Վարդուհի Փիլոյանը։
Քննչական կոմիտեի տվյալներով՝ Գյումրու համայնքապետարանի պաշտոնատար անձինք մանկապարտեզների տնօրեններին հրահանգել են սաներին տուն ուղարկել և աշխատակիցներով գնալ համայնքապետարան՝ խոչընդոտելու համայնքապետի ձերբակալությանը։


