25 Հոկ
2025
13° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բանակում մահացությունների թիվը 2025 թվականին զգալիորեն նվազել է. Պապիկյանի հարցազրույցը՝ կետերով

Բանակում մահացությունների թիվը 2025 թվականին զգալիորեն նվազել է. Պապիկյանի հարցազրույցը՝ կետերով

Հայաստանը բացառապես նոր սերնդի զենքեր է ձեռք բերում. այս մասին Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Հարցազրույցի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև.

  • «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայության է անցել 4217 պայմանագրային զինծառայող:
  • Հայաստանն իր սպառազինությունը և բանակն օգտագործելու է միայն սեփական սուվերենությունը, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանություւնը պաշտպանելու համար. ՀՀ-ի սահմաններից դուրս մենք մեր զինված ուժերը կիրառելու մտադրություն չունենք։
  • Մենք այս տարիներին զարկ ենք տվել նաև տեղական ռազմարդյունաբերությանը. մենք ունենք նոր, հայրենական, ամբողջությամբ հայկական մտքի արդյունքում արտադրված զենքեր։
  • Ապահովել ենք վարժական հավաքների հավաքագրման 100%-անոց արդյունք. ամեն ինչ անում ենք, որ հավաքները հնարավորինս լավ պայմաններում անցնեն:
  • Պաշտպանական ծախսերն աճել են 1.1 միլիարդ դոլարով՝ ի համեմատ 2018-ի:
  • Հայ-ադրբեջանական սահմանին 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո լուրջ միջադեպեր չեն գրանցվել:
  • Բանակում մահացությունների թիվը 2025 թվականին զգալիորեն նվազել է. բանակում ծառայության հետ կապված 5 մահվան դեպք է գրանցվել, որից մեկը՝ կայծակի հարվածից, մեկը՝ հոսանքահարման, 2-ը՝ առողջական խնդիրների պատճառով, և մեկը՝ ցավոք` ինքնասպանության:

 

Ռազմագերիներ