25 Հոկ
2025
18° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Կոլումբիայի նախագահի դեմ

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Կոլումբիայի նախագահի դեմ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ պատժամիջոցներ է սահմանում Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի նկատմամբ՝ մեղադրելով նրան թմրանյութերի համաշխարհային ապօրինի առևտրում դերակատարություն ունենալու համար. փոխանցում է CNN-ը։

Պատժամիջոցներ են կիրառվել են նաև Պետրոյի կնոջ, որդու և Կոլումբիայի ՆԳ նախարարի նկատմամբ։

«Նախագահ Գուստավո Պետրոյի իշխանության գալուց ի վեր Կոլումբիայում կոկաինի արտադրությունը կտրուկ աճել է՝ հասնելով տասնամյակների ընթացքում ամենաբարձր մակարդակին, ողողելով Միացյալ Նահանգներն ու թունավորելով ամերիկացիներին», – հայտարարության մեջ ասել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

Պետրոն, որը նախկինում մերժել էր նման մեղադրանքները, արագ արձագանքեց հայտարարությանը X-ում՝ հայտնելով, որ վարձել է ամերիկացի փաստաբանի և մտադիր է պայքարել պատժամիջոցների դեմ։

Ռազմագերիներ