
Հրանտ Մարգարյանի որդու մահվան դեպքով քրվարույթ է հարուցվել․ ՔԿ
ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի որդու` Մխիթար Մարգարյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ․ ABC Media-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:
«Ինքնասպանության հասցնելու փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասաց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:
Երեկ ուշ երեկոյան հաղորդվել էր, որ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար Մարգարյանը, որտեղ էլ մահացել է:


