
Նախնական վարկածի համաձայն՝ Հրանտ Մարգարյանի որդին ինքնասպանություն է գործել․ ՆԳՆ խոսնակ
Նախնական վարկածի համաձայն՝ ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար Մարգարյանն ինքնասպանություն է գործել․ ABC Media-ին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Նախնական վարկածով` ինքնասպանություն է գործել՝ կրակելով ինքն իր վրա։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, և միակ վարկածն ինքնասպանությունն է, որը հաստատվում է ականատեսների վկայություններով ու տարածքում առկա տեսաձայնագրություններով։ Ատրճանակը հայտնաբերվել է»,- ասաց Նարեկ Սարգսյանը։
Ավելի վաղ ABC Media-ին Քննչական կոմիտեից հայտնել էին, որ Մխիթար Մարգարյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
«Ինքնասպանության հասցնելու փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասել էր ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:
Երեկ ուշ երեկոյան հաղորդվել էր, որ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար Մարգարյանը, որտեղ էլ մահացել է:


