
Թուրքիան 13 տարի անց դեսպան է նշանակել Դամասկոսում
Թուրքիայի փոխարտգործնախարար Նուհ Յըլմազը կդառնա Սիրիայում Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը. հայտնում է TACC-ը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։
Յըլմազը կլինի Թուրքիայի առաջին դեսպանը Սիրիայում 13 տարվա ընթացքում. Դամասկոսում Թուրքիայի դեսպանատունը փակվել էր 2012 թվականի մարտին և վերաբացվել միայն անցյալ տարվա դեկտեմբերին՝ Սիրիայում իշխանափոխությունից հետո։


