
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ. Reuters
Վաշինգտոնը սահմանափակումների նոր փաթեթ է պատրաստում ընդդեմ Ռուսաստանի, որը կուղղվի բանկային ոլորտին և ռուսական նավթի արտահանմանը մասնակցող ենթակառուցվածքներին. գրում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Ավելին, Միացյալ Նահանգները և Եվրամիությունը քննարկում են սառեցված ռուսական ակտիվները Ուկրաինայի համար զենքի գնումները ֆինանսավորելու համար օգտագործելու հնարավորությունը։
Աղբյուրները նշում են, որ Թրամփը պատրաստ է աջակցել նախաձեռնությանը, սակայն դրա ընդունումը քիչ հավանական է հաջորդ ամսվա ընթացքում։


