
Արցախի բնիկ ժողովուրդն աշխարհաքաղաքական շահերի ու խաղերի զոհ է․ Արտակ Բեգլարյան
Ադրբեջանն, իբր, հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա, բայց,
մյուս կողմից, 221 օր ահաբեկչական շրջափակման մեջ է պահում Արցախի 120 հազար բնակիչների,
իսկ 36 օր` լիակատար շրջափակման մեջ՝ զրկված բոլոր տեսակի պաշարներից, նույնիսկ հումանիտար
պաշարներից։
Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Արցախի Հանրապետության
պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
«Իմ եզրակացությունը պարզ մարդկային ցավն է, որ Արցախի բնիկ ժողովուրդն
աշխարհաքաղաքական շահերի ու խաղերի զոհ է, այդ թվում՝ իբր ժողովրդավարական և արժեքային
երկրներից։ Ամեն դեպքում, փնտրողը գտնում է, իսկ մարտիկը հասնում է նպատակին»,-գրել
է Բեգլարյանը։