
Եթե Վազգենը կենդանի լիներ, նման բան չէր լինի Ղարաբաղի հետ․ Սասուն Միքայելյան
Երկրապահը պահանջատեր է հոկտեմբերի 27-ի բացահայտման հարցում․ այս մասին ասել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։
«Առավել ևս, որ այսօր արտաքին քաղաքական կուրս է փոխվել։ Չի կարող չբացահայտվել։ Եթե հոկտեմբերի 27-ը չբացահայտվեց, մեր պետությունն ապագա չի ունենա։ Հոկտեմբերի 27-ին ոչ թե կառավարության ղեկավարությունը գլխատվեց, այլ խարխլվեց մեր պետականությունը»,-ասել է Միքայելյանը։
Նրա խոսքով՝ եթե Վազգեն Սարգսյանը կենդանի լիներ, Ղարաբաղի հետ տեղի չէր ունենա այն, ինչ տեղի ունեցավ։
«Բայց ես երբեք չեմ հուսահատվում։ Պետք է համախմբված, հզոր լինենք, բանակի կողքին լինենք»,-ասել է Միքայելյանը։


