
Գյումրիի գործով 41 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցներից 41-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ABC media-ին տեղեկացրել են ՀՀ Քննչական կոմիտեից։
24 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 15 անձի նկատմամբ՝ տնային կալանքը, 1 անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել հոկտեմբերի 20-ին, երբ ուժային կառույցների ներկայացուցիչները գործողություններ էին իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում և ձերբակալել քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։
Գյումրիի քաղաքապետարանի մոտ հավաքված քաղաքացիների և ոստիկանության միջև բախումներ էին գրանցվել, բազմաթիվ քաղաքացիներ բերման էին ենթարկվել։


