
Թուրքիան Մեծ Բրիտանիայից կործանիչներ է ձեռք բերում
Թուրքիան Մեծ Բրիտանիայի հետ պայմանագիր է կնքել Eurofighter Typhoon տեսակի 20 կործանիչ ձեռք բերելու վերաբերյալ, գործարքի արժեքը կազմում է 8 միլիարդ ֆունտ ստեռլինգ (10.7 միլիարդ դոլար). նշված է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։
Սա Մեծ Բրիտանիայում արտադրված կործանիչների վաճառքի վերաբերյալ առաջին պայմանագիրն է 2017 թվականից ի վեր և ամենախոշորը վերջին 20 տարվա ընթացքում։
Դաունինգ սթրիթը պարզաբանել է, որ գործարքը կնպաստի Մեծ Բրիտանիայում 20,000 աշխատատեղի ստեղծմանը։
Ինքնաթիռների առաջին խմբաքանակի մատակարարումը նախատեսված է 2030 թվականին։


