28 Հոկ
2025
16° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծությունները «փոքր կոնֆլիկտ» է անվանել

Թրամփը Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծությունները «փոքր կոնֆլիկտ» է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունները «փոքր կոնֆլիկտ» է անվանել. գրում է РИА Новости-ն։

«Հետաքրքիր է, որ մենք փոքր կոնֆլիկտ ենք ունեցել Ճապոնիայի հետ։ Դուք գուցե լսել եք դրա մասին։ Բայց նման սարսափելի դեպքից հետո մեր երկու երկրները մնում են ամենամտերիմ ընկերներն ու գործընկերները, որոնք կարող եք պատկերացնել», – ասել է նա։

Թրամփը նաև նշել է, որ երկու երկրների հարաբերությունները երկար ժամանակ է՝ ամուր են։

1945 թվականի օգոստոսին Միացյալ Նահանգներն ատոմային ռումբեր է նետել Հիրոսիմայի և Նագասակիի վրա։ Երկու ռումբերի պայթյուններից մահացել է մոտ 220,000 մարդ, ավելի քան 200,000-ը մահացել է ճառագայթման հետևանքով։ Զոհերի մեծամասնությունը քաղաքացիական անձինք են եղել։

Ռազմագերիներ