28 Հոկ
2025
13° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դավիթ Համբարձումյանը բերման ենթարկվեց․ տեսանյութ

Դավիթ Համբարձումյանը բերման ենթարկվեց․ տեսանյութ

Ինքնաթիռից իջնելուն պես «Զվարթնոց» օդանավակայանում ուժայինները ձերբակալեցին Մասիսի քաղաքապետ, ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Դավիթ Համբարձումյանին։

Նա, հիշեցնենք, ազատազրկվել է ավելի քան 6 տարով։

Համբարձումյանը, որ մեղադրվում է «զինված հարձակման» (2018-ի իշխանափոխության օրերին) համար, երեկ՝ հոկտեմբերի 27-ին, հայտարարել էր՝ իր անձի շուրջը տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է։

Համբարձումյանը հերքել էր նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հայտարարություններն այն մասին, թե «զինված խուլիգանությունը» հավաստող ձայնագրություն ու տեսագրություն կա։

«Սիմոնյանն ու Ալեքսանյանը ստում են»,- շեշտել էր ձերբակալաված քաղաքապետը։

 

Ռազմագերիներ