29 Հոկ
2025
14° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ոստիկաններն ասացին, որ Դավիթին տանում են բաժին, այնտեղից էլ՝ բանտ․ Նարեկ Մալյան

Ոստիկաններն ասացին, որ Դավիթին տանում են բաժին, այնտեղից էլ՝ բանտ․ Նարեկ Մալյան

Ես ու Դավիթը հենց դուրս եկանք ինքնաթիռից, մեզ մոտեցան ոստիկաններ, Դավիթին ասացին՝ քանի որ կա դատապարտման որոշում, իրեն պետք է ուղեկցեն ոստիկանական բաժին, այնտեղից էլ՝ բանտ․ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքացիական ակտիվիստ Նարեկ Մալյանը։

«Դավիթը ժպտաց ու ասաց՝ ես հենց այսպես էլ պատկերացնում էի, ու գնաց»,- հավելեց նա։

Մինչ այս, Նարեկ Մալյանը հրապարակել էր իր ու Մասիսի քաղաքապետ, ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Դավիթ Համբարձումյանի լուսանկարն ինքնաթիռից։ Այնուհետև հրապարակել էր Դավիթ Համբարձումյանի ձերբակալման տեսանյութը։

Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է ավելի քան 6 տարի ազատազրկման։ Նա մեղադրվում է «զինված հարձակման» (2018-ի իշխանափոխության օրերին) համար։ Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, նա հայտարարել էր, որ իր անձի շուրջ տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է։

 

Ռազմագերիներ