
Ռուսաստանի և Սիրիայի պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը և Սիրիայի անցումային կառավարության պաշտպանության նախարար Մահրաֆ Աբու Կասրան քննարկել են երկկողմ ծրագրերի իրականացման հարցեր. հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՊՆ պաշտոնական հայտարարությանը:
Ինչպես նշել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, Աբու Կասրան շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը և Բելոուսովին սիրիական պատվիրակության աշխատանքը Մոսկվայում կազմակերպելու համար։


