
Հովհաննավանքում մատուցված պատարագի փաստով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել. Sputnik Արմենիա
Կիրակի Հովհաննավանքում մատուցված պատարագի փաստով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Գլխավոր դատախազություն. Sputnik Արմենիային ասել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Մենք բոլորս շատ լավ գիտենք, որ Սուրբ Պատարագ մատուցելու իրավունքը տրված է միայն Հայ Առաքելական Եկեղեցուն։
Նույնիսկ երբ մենք պետականություն չունեինք և թշնամու տիրապետության տակ էինք, մեր ՀԱԵ-ն էր, որ մատուցում էր պատարագը։ Ցավոք, կիրակի հոգևորական Հայր Շնորհքին խոչընդոտեցին այս ծեսը կատարել. նրան թույլ չտվեցին մատուցել պատարագը, և խախտվեց նաև մեր ազատ տեղաշարժի իրավունքը», – նշել է պաշտպանը։


