06 Նոյ
2025
7° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեղադրանք է ներկայացվել Բյուրեղավան համայնքի ղեկավարին

Մեղադրանք է ներկայացվել Բյուրեղավան համայնքի ղեկավարին

Քրեական վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանին՝ 9 դրվագով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար ( ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ի մաս):

Ինչպես ABC Media-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից, քրեական վարույթն առնչվում է ձևական աճուրդների միջոցով հողերի ապօրինի օտարմանը:

Կառույցից նաև հայտնել են, որ համայնքապետի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը։

Հակոբ Բալասյանն ընտրվել էր «Բարգավաճ Հայաստան» և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություններից ձևավորված «Միասնություն» դաշինքի ցուցակով:

Ռազմագերիներ