25 Փտր
2026
6° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կատարը պատրաստակամություն է հայտնել միջնորդելու ԱՄՆ-ի և Վենեսուելայի միջև բանակցություններում

Կատարը պատրաստակամություն է հայտնել միջնորդելու ԱՄՆ-ի և Վենեսուելայի միջև բանակցություններում

Կատարը կարող է միջնորդ լինել ԱՄՆ-ի և Վենեսուելայի միջև ճգնաժամը լուծելու համար, եթե Վաշինգտոնը հետաքրքրված լինի դրանում. TACC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է արաբական թագավորության կառավարության ղեկավար և արտաքին գործերի նախարար Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանին։

«Վենեսուելայի հարցում մեր ջանքերը սկսվել են ԱՄՆ նախկին նախագահ Բայդենի օրոք, երբ կառավարությունները սկսեցին փոխազդել. այս փոխազդեցությունը հանգեցրեց մի քանի ամերիկացի քաղաքացու ազատ արձակմանը:

Այժմ մենք վերականգնել ենք նրանց հետ կապերը. եթե ԱՄՆ-ն դեռևս հետաքրքրված է, մենք պատրաստ ենք միջնորդել և օգնել կազմակերպել (բանակցային գործընթացը – խմբ.): Այնուամենայնիվ, այս պահին որևէ կոնկրետ կամ էական բան տեղի չի ունենում», – ասել է նա Նյու Յորքում:

Ռազմագերիներ