
Նա հանցագործ է և պետք է բանտում լինի. Թրամփը՝ Բայդենի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «հանցագործ և տգեղ մարդ» է անվանել Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջո Բայդենին:
«Նա հանցագործ է և պետք է բանտում լինի։ Նա մեծ անհաջողակ է և նողկալի մարդ։ Տգեղ մարդ՝ թե՛ ներսից, թե՛ դրսից։ Ես նրան շատ եմ հաղթել և սիրում եմ դիտել, թե ինչպես է նա հիմա ցնցվում», – գրել է Թրամփը Truth Social սոցցանցի իր էջում։


