31 Հոկ
2025
15° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքվի դատարանը ուսումնասիրել է հայկական ուժերի կողմից «ադրբեջանցի պատանդների դաժան սպանության» դեպքը

Բաքվի դատարանը ուսումնասիրել է հայկական ուժերի կողմից «ադրբեջանցի պատանդների դաժան սպանության» դեպքը

Բաքվի ռազմական դատարանը շարունակում է քննել Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության և ապօրինաբար պահվող այլ հայերի դեմ շինծու գործը. փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Այսօրվա դատական նիստի ընթացքում կրկին հնչել են ցուցմունքներ՝ կապված «8 ադրբեջանցի պատանդների դաժան սպանության» հետ:

Կեղծ գործով հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 31-ին:

Հիշեցնենք՝ հայ գերիներին մեղադրում են «ցեղասպանության, խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, նաև ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության բռնի զավթման» և այլ հոդվածներով:

Ռազմագերիներ