
Բոլորն արդեն տեսել են, թե ինչի հանգեցրին Պրահայի և Բրյուսելի հավաքները․ Զախարովա
Բաքուն միշտ հաստատել է իր պատրաստակամությունը, ցավոք, նույնը
չի կարելի ասել հայ գործընկերների մասին. այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
Մարիա Զախարովան։
«Միգուցե Հայաստանի իշխանությունների խորհրդականները Վաշինգտոնից,
Բրյուսելից կամ Փարիզից կարողանան ավելի հետաքրքիր և լավ բան առաջարկել, բայց պետք
է նայել անցյալի փորձին։ Բոլորն արդեն տեսել են, թե ինչի հանգեցրին Պրահայի և Բրյուսելի
հավաքները»,- ընդգծել է Զախարովան։