
Վանաձորից՝ Նիդեռլանդների խորհրդարան․ ո՞վ է այդ երկրի առաջին հայ պատգամավորը
Անի Զալինյանը դարձել է Նիդեռլանդների խորհրդարանի առաջին հայ պատգամավորը։ Ո՞վ է նա և ի՞նչ ճանապարհ է անցել։
32-ամյա գործիչը ծնունդով Վանաձորից է, կրթությունը ստացել է Նիդեռլանդներում՝ ստանալով իրավագետի որակավորում։ Տարիներ շարունակ ներգրավված է եղել տեղական ինքնակառավարման համակարգում՝ զբաղվելով համայնքային զարգացման, բնապահպանական և բնակարանային քաղաքականության հարցերով։
Մինչև ընտրությունը եղել է Հեմսկերկ քաղաքի փոխքաղաքապետը, զբաղվել տարածքային պլանավորման, բնապահպանության և համայնքային ծառայությունների հարցերով։ Նա ներկայացնում է GroenLinks/PvdA դաշինքը և 2025 թվականի հոկտեմբերի 29-ին կայացած Նիդեռլանդների խորհրդարանական ընտրություններին մասնակցել է այդ դաշինքի ցուցակի 15-րդ համարի ներքո։
Անի Զալինյանը հայտնի է որպես երիտասարդ և առաջադեմ քաղաքական գործիչ, ով կարևորում է սոցիալական հավասարությունը և կանանց դերակատարությունը քաղաքականության մեջ։


