
Ո՞վ է ՀՀ–ում Իրանի դեսպան նշանակված Խալիլ Շիրղոլամին և ի՞նչ կենսագրություն ունի
Իրանը Հայաստանում նոր դեսպան է նշանակել։ Հեռացող Մեհդի Սոբհանիին փոխարինելու է Խալիլ Շիրղոլամին։
Սա Շիրղոլամիի առաջին նշանակումն է դեսպանի պաշտոնում։ Դիվանագետը, սակայն, Իրանի ԱԳՆ–ում տարբեր պաշտոններ է զբաղեցրել։
Նախքան նշանակումը եղել է ԻԻՀ գլխավոր հյուպատոսը Չինաստանի Գուանճոու քաղաքում, ԱԳ փոխնախարարի խորհրդական, Փարիզում ԻԻՀ դեսպանատան առաջին քարտուղար, Բեռլինում ԻԻՀ դեսպանատան երրորդ քարտուղար։
Մինչև դեսպան նշանակվելը զբաղեցրել է Իրանի ԱԳՆ Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալի պաշտոնը։
 Նորանշանակ դեսպանը ծնունդով Հյուսիսային Խորասան նահանգից է։


