
Ո՞վ է աշխատանքից ազատված փոխոստիկանապետը և ինչո՞վ է հայտնի
Հայաստանի Հանրապետության նախագահը հոկտեմբերի 31-ի հրամանագրով Հայկ Բաբայանին ազատել է Հայաստանի Ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի հրամանատարի և ոստիկանության պետի տեղակալի պաշտոններից։ Ըստ մամուլի տեղեկության՝ նա կնշանակվի Ոստիկանության Գվարդիայի պետ։
Վերհիշենք՝ ո՞վ է Հայկ Բաբայանը, ի՞նչ կենսագրություն ունի և ինչ ճանապարհ է անցել։
46–ամյա գեներալ-մայորը ունի երկու մասնագիտություն՝ մարզիչ-մանկավարժ և իրավագետ։ Ավարտել է նախ Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը, ապա՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի մագիստրատուրան՝ ստանալով իրավագիտության մասնագիտություն։ 2012-2020  թվականներին Հայկ Բաբայանը զբաղեցրել է ոստիկանության զորքերի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալի պաշտոնը։
 2020 թվականի նոյեմբերի 16-ին նշանակվել է ոստիկանության զորքերի հրամանատար և ոստիկանության պետի տեղակալ։
Ըստ մամուլում տարածված լուրերի՝ եղել է բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանների գործողությունները համակարգողը։
ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյան հայտարարագրել է 5 հողամաս, 2 անհատական բնակելի տուն, 1 ավտոմեքենա, ՆԳՆ–ից ստացած 13 մլն դրամ 330 հազար եկամուտ։


