31 Հոկ
2025
11° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շարունակելու ենք տարբեր «ամրագոտիներ» գցել ՀՀ անվտանգության համար. Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը` կետերով

Շարունակելու ենք տարբեր «ամրագոտիներ» գցել ՀՀ անվտանգության համար. Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը` կետերով

ԱԺ նախագահ Ալեն Սիմոյանը պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով մի շարք թեմաների։ Ճեպազրույցը ներկայացնում ենք կետերով

  • Ադրբեջանի ներկայացուցիչների՝ Հայաստան չգալը պայմանավորված է Եվրանեսթ կազմակերպության հետ հարաբերություններով։
  • Պատրաստ եղեք հարգելի ժողովուրդ․ ադրբեջանական պատվիրակությունները այցելելու են Հայաստան, իսկ հայկական պատվիրակությունները՝ Ադրբեջան։ Մենք մեր շփումները նրանց հետ խորացնելու ենք։
  • Մենք «ամրագոտին» գցել ենք և շարունակելու ենք տարբեր «ամրագոտիներ» գցել՝ Հայաստանի հանրապետության անվտանգության համար։
  • Հայաստանի հանրապետությունում քաղաքական ընդդիմախոսներ չկան․կան մարդիկ,ովքեր վիրավորանքներ են հնչեցնում և որևէ բան չեն առաջարկում։
  • Էն մարդիկ, ովքեր բանտերում են, ասեմ ավելին ՝ մենք ուշացրել ենք դա․ շուտ պետք է անեինք։
  • «Երկաթե» մանդատը սկել է գործել, «մուրճը» գործում է և գործելու է։
  • Մենք ակնկալում ենք, որ թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի նախագահները այդ միջազգային մեծ կոնֆերանսին, որտեղ մասնակցելու են բազմաթիվ երկրների ղեկավարներ, ներկա կգտնվեն, մենք էլ ամեն ինչ կանենք, որպեսզի ապահովենք ամեն ինչ, որպեսզի իրենց համար այստեղ հանգիստ լինի։
Ռազմագերիներ