31 Հոկ
2025
5° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բելառուսը չի ներգրավվի պատերազմի մեջ, եթե նրան չդիպչեն․ Լուկաշենկո

Բելառուսը չի ներգրավվի պատերազմի մեջ, եթե նրան չդիպչեն․ Լուկաշենկո

Բելառուսը չի ներգրավվի պատերազմի մեջ, եթե նրան «չդիպչեն»․ ինչպես գրում է belta.by-ն, այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Այն, որ մենք չենք ուզում կռվել, որ մենք չենք ներգրավվի այս պատերազմի մեջ, եթե մեզ չդիպչեն, ես խոստանում եմ ձեզ։ Սա հենց նախագահի և կառավարության գլխավոր խնդիրն է»,- ասել է բելառուս նախագահը։

Նրա խոսքով՝ աշխարհում ներկայում կա ավելի քան 50 հակամարտություն, և Մինսկը չի ցանկանում ներգրավվել ևս մեկում։ Բելառուսի առաջնորդն ընդգծել է, որ երկիրը պետք է դիմանա այս ժամանակահատվածին։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ երկիրը զարգացրել է արտադրությունը, ինչը հիմա մեծ պահանջարկ ունի։

Ռազմագերիներ